Հուլիս 09, 2023 17:31 Asia/Tehran
  • Գործարկվել է Իրանի բանակի Միգ-29 էլեկտրոնային պատերազմի սիմուլյատոր համակարգը

Գործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Միգ-29 էլեկտրոնային պատերազմի սիմուլյատոր համակարգը:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին այսօր  այցելել է նահատակ Սաթփթարի անվան ավիացիոն համալսարանի տարբեր բաժիններ, և այս այցի շրջանակում ՄիԳ-29 էլեկտրոնային պատերազմի սիմուլյատոր համակարգը  շահագործման է հանձնվել: 

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ գեներալ-մայոր Մուսավին դիտարկելով ինքնաթիռների էլեկտրոնային պատերազմի համակարգերը, այդ թվում՝ Միգ-29 կործանիչների էլեկտրոնային պատերազմի սիմուլյատոր համակարգը, ասել է,-«Միգ-29 ինքնաթիռի էլեկտրոնային պատերազմի ուսուցողական սիմուլյատորի կառուցումն ու արտադրությունը հատուկ  նշանակություն ունի էլեկտրոնային պատերազմի և այս ոլորտին ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի  կողմից ցուցաբերվող մեծ ուշադրության առումով »:

Բանակի գերագույն գլխավոր հրամանատարը նշելով, որ Միգ-29 էլեկտրոնային պատերազմի սիմուլյատորը հաջող փորձարկումներ է անցել և մուտք գործելով վարժանքների ու գործողությունների դաշտ, անշուշտ արդյունավետ կլինի ռազմաօդային ուժերի մարտունակության բարձրացման գործում, հավելել է,-«Նահատակ Սաթթարիի անվան ավիացիոն համալսարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել և համագործակցել պաշտպանական արդյունաբերության և այլ զինված ուժերի հետ կապված տարբեր ոլորտներում ու բաժիններում»:

Միգ-29 կործանիչի էլեկտրոնային պատերազմի սիմուլյատոր համակարգը վերջին օրերին հանձնվել  է այն բազաներին, որոնք ունեն այս ինքնաթիռը։

 

 

Պիտակ