Թեհրանում ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i202872-Թեհրանում_ՌԴ_դեսպանը_կանչվել_է_Իրանի_ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ երկուշաբթի օրը Մոսկվայում  Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների  արտաքին գործերի նախարարների  տարածած հաղորդագրության  հետ կապված: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2023 14:15 Asia/Tehran
  • Թեհրանում ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ երկուշաբթի օրը Մոսկվայում  Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների  արտաքին գործերի նախարարների  տարածած հաղորդագրության  հետ կապված: 

Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների  արտաքին գործերի նախարարների ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլի եզրափակիչ հաղորդագրության մեջ Իրանական  Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների  պատկանելիության վերաբերյալ հայտարարության պատճառով  Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը, Իրանի արտաքին գործերի նախարարի հատուկ օգնական և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Էնայաթիի կողմից կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ  Իրանի Իսլամական Հանրապետության բողոքն է ներկայացվել  Ռուսաստանի դեսպանին հիշյալ հաղորդագրության  բովանդակության  կապակցությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարարի հատուկ օգնական և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրենը Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով,որ  իրանական  Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիները հավերժ պատկանում են Իրանին,  պահանջել է  ճշտել ՌԴ դիրքորոշումն այս հարցում:

Թեհրանում ՌԴ դեսպանն ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու  անհրաժեշտությունը, ասել է,որ հարցը  հնարավորինս շուտ կփոխանցի Մոսկվա։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների և Ռուսաստանի ԱԳ նախարարների ռազմավարական երկխոսության վեցերորդ փուլի եզրափակիչ հաղորդագրության մեջ  աջակցություն է հայտնվել երկկողմ բանակցությունների  կամ ՄԱԿ-ի  կանոնադրության և միջազգային օրենքների հիմամբ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների հարցի լուծմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին: 

Ռուսաստանի դեսպանի Իրանի արտաքին գործերի նախարարություն կանչվելուց հետո,Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թվիթերյան իր միկրոբլոգում , գրել է,- «Մենք շատ լուրջ ենք  Իրանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մերժելով իրանական եռյակ կղզիների կապակցությամբ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների և Ռուսաստանի  համատեղ հաղորդագրությունը ասել է,-«Նման հաղորդագրությունների հրապարակումը հակասում է Իրանի և նրա հարևանների բարեկամական հարաբերություններին»։

Քանանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծելով բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականության շարունակումը, տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը համարում է տարածաշրջանի երկրների հավաքական պատասխանատվությունը։