Ռայիսի. Աֆրիկայի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումն իմ այցի գլխավոր նպատակներից էր
https://parstoday.ir/hy/news/iran-i202952-Ռայիսի._Աֆրիկայի_հետ_Իրանի_հարաբերությունների_ամրապնդումն_իմ_այցի_գլխավոր_նպատակներից_էր
Անդրադառնալով աֆրիկյան երեք երկրներ կատարած իր այցերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Աֆրիկան հնարավորությունների մայրցամաք է և չպետք է անտեսվի»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2023 10:04 Asia/Tehran
  • Ռայիսի. Աֆրիկայի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումն իմ այցի գլխավոր նպատակներից էր

Անդրադառնալով աֆրիկյան երեք երկրներ կատարած իր այցերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Աֆրիկան հնարավորությունների մայրցամաք է և չպետք է անտեսվի»։

Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե կատարած այցերից հետո Իրան ժամանած Ռայիսին, անդրադառնալով այցերի արդյունքներին, ասել է. «Աֆրիկա մայրցամաքի հետ մեր հարաբերություններն ինչպես Ասիա ու այլ մայրցամաքների երկրների հետ մեր հարաբերությունները կարևոր են, և չպետք է անտեսել կապն այս մայրցամաքի հետ, որն ունի մեծ հնարավորություններ»։

Անդրադառնալով իրանական գիտելիքահենք արտադրանքով աֆրիկյան երկրների հետաքրքրությանն Իրանի նախագահը նշել է. «Հումքի և հիմնական ապրանքների մատչելի գնով մատակարարման դյուրացումը և այդ երկրներում տարբեր մշակության ծրագրերի իրականացման հնարավորությունն այցի  նպատակներից էին, որոնք հաջողությամբ իրականացվեցին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նավթաքիմիական ապրանքների և նյութերի վաճառքի դիմաց Իրանն այդ երկրներից կներմուծի հիմնական ապրանքներ»:

Ռայիսին հայտարարել է, որ այս երկրների հետ Իրանի երկկողմ հարաբերությունների բարելավումն անպայման կհանգեցնի  տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Նա հավելել է. «Իրանն այս երկրների հետ ունի ընդհանուր դիրքորոշումներ միակողմանիության դեմ և պայքարի, մարդու իրական իրավունքների պաշտպանության, ընտանիքի միասնության պահպանման և բարոյական նորմերի ոտնահարման դեմ պայքարի վերաբերյալ, ինչն այսօր խրախուսում են արևմտյան երկրները»։