Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/world-i240284-Մինսկն_առաջարկում_է_Ասիայի_և_Աֆրիկայի_երկրները_միացնել_ԵԱՏՄ_գործընկերներին
Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:
(last modified 2025-12-11T15:42:49+00:00 )
Դեկտեմբեր 11, 2025 19:12 Asia/Tehran
  • Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին

Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:

«Ներկայումս միության առջև խնդիր է դրված ձևավորել ԵԱՏՄ նոր գործընկերների ցանկը։ Կարծում եմ` այս աշխատանքում պետք է շեշտը դնել Ասիայի և Աֆրիկայի բարեկամ երկրների վրա, որոնց շուկաների հարցում շահագրգռված են մեր երկրների արտադրողները»,-ասել է Տուրչինը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ անցնող տարում տնտեսական գործընկերության մասին համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր` Մոնղոլիայի հետ, մայիսից մեկնարկել է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը:

Մոտ ժամանակներս նախատեսվում է ազատ առևտրի մասին ևս մեկ համաձայնագրի ստորագրում` Ինդոնեզիայի հետ։ Երեք պետություններ` Մյանման, Նիկարագուան և Վենեսուելան, իրենց հայտերն են ներկայացրել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների կարգավիճակ ստանալու համար:

Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը և այդ ուղղությունը դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման առանցքային գործոն:

Բելառուսն ավարտում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։