Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Մոսկվայում ԻԻՀ դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i203004-Պուտինի_հատուկ_ներկայացուցիչը_հանդիպել_է_Մոսկվայում_ԻԻՀ_դեսպանի_հետ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2023 06:41 Asia/Tehran
  • Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Մոսկվայում ԻԻՀ դեսպանի հետ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ուրբաթ օրը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Հանդիպմանն արձագանքելով վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հրապարակված լուրերին, Բոգդանովն ընդգծել է, որ իր երկիրը հարգում է ԻԻՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի շուրջ: