FAO. Իրանում հացահատիկի արտադրությունն այս տարի կգերազանցի 20 միլիոն տոննան
(last modified Sun, 16 Jul 2023 06:34:13 GMT )
Հուլիս 16, 2023 10:04 Asia/Tehran
  • FAO. Իրանում հացահատիկի արտադրությունն այս տարի կգերազանցի 20 միլիոն տոննան

Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը (FAO) հայտարարել է, որ հացահատիկի համաշխարհային պաշարներով Իրանը զբաղեցնում է ութերորդ տեղն աշխարհում և այս տարի կարտադրի 20,6 միլիոն տոննա հացահատիկ:

Industry News Agency-ի հաղորդագրության համաձայն՝ կանխատեսվում է, որ Իրանի ցորենի արտադրությունն այս տարի նախորդ տարվա համեմատ կավելանա 500 հազար տոննայով և կկազմի 13,5 միլիոն տոննա՝ նախորդ տարվա 13 միլիոն տոննայի փոխարեն:

Հաղորդվում է, որ Իրանը 2022 թվականի վերջին արտադրել է հացահատիկի համաշխարհային պաշարների մոտ 1,5%-ը։ Աշխարհում հացահատիկի ընդհանուր պաշարներն այս տարվա վերջին գնահատվում են 857 մլն տոննա, որից 294 մլն տոննան՝ ցորենը, 197 մլն տոննան՝ բրինձը: Իրանն աշխարհում ութերորդն է՝ 12,5 մլն տոննա հացահատիկի պաշարներով։