Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում համատեղ նավագնացային ընկերություն ստեղծելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i203084-Իրանը_և_Ռուսաստանը_բանակցություններ_են_վարում_համատեղ_նավագնացային_ընկերություն_ստեղծելու_շուրջ
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նավագնացային ընկերություն ստեղծելու բանակցությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2023 12:39 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում համատեղ նավագնացային ընկերություն ստեղծելու շուրջ

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նավագնացային ընկերություն ստեղծելու բանակցությունների մասին:

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Երկու երկրները քննարկում են համատեղ նավագնացային ընկերություն ստեղծելու հնարավորությունը»։
Ջալալիի խոսքով, Իրանի և Ռուսաստանի նավահանգիստների զարգացմանը զուգահեռ պետք է ուժեղացվի նաև երկու երկրների միջև ծովային նավատորմը, և անհրաժեշտ է երկու կողմերի միջև համատեղ նավագնացային ընկերություն ստեղծել։
Իրանցի այս դիվանագետը հայտարարել է. «Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովի հետ իր վերջին հանդիպմանը քննարկել են ծովային համագործակցության ընդլայնումը, և Ռուսաստանի իշխանությունները ողջունել են համատեղ նավագնացային ընկերության ստեղծումը»։
ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Նավահանգիստների զարգացմամբ և երկաթուղային ցանցին դրանց միացմամբ կմեծանա երկու երկրների միջև ծովային բեռնափոխադրումների ներուժը»։
Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան կամայականության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել: