Հզոր Իրանին որևէ մեկը չի կարող սպառնալ
Արձագանքելով Հորմուզի նեղուցում ամերիկյան կործանիչների տեղակայմանն ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Իրանն ուժեղ է ու հեղինակավոր և որևէ մեկը չի կարող սպառնալ հզոր Իրանին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում արձագանքելով Հորմուզի նեղուցում ամերիկյան կործանիչների տեղակայմանն, ասել է. «ԱՄՆ-ն հետևում է իր նպատակներին, սակայն Իրանն ուժեղ է ու հեղինակավոր և որևէ մեկը չի կարող սպառնալ հզոր Իրանին»:
Անդրադառնալով ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերիի երեկվա հայտարարություններին՝ նա ընդգծել է. «Մենք անցել ենք այս փուլը և ունենք տարածաշրջանային և միջազգային դերակատարություն, ինչը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջադիմում է»: