Ռուս փորձագետներ. Թեհրան-Մոսկվա էներգետիկ կամուրջը պետք է ակտիվանա
https://parstoday.ir/hy/news/iran-i203320-Ռուս_փորձագետներ._Թեհրան_Մոսկվա_էներգետիկ_կամուրջը_պետք_է_ակտիվանա
Ռուսական ԲՈՒՀ-երի մի շարք փորձագետներ և պրոֆեսորներ, անդրադառնալով Կովկասի տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու արտաքին ուժերի ջանքերին, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում փոխադրումների ընդլայնմանն ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև «Էներգետիկ կամուրջ» համաձայնագրի գործադրմանը, նշել են, որ Պարսից ծոցում Ռուսաստանի, Իրանի և Կատարի գազային հանգույցը կնապստի տարածաշրջանի երկրների մերձեցմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2023 08:37 Asia/Tehran
  • Ռուս փորձագետներ. Թեհրան-Մոսկվա էներգետիկ կամուրջը պետք է ակտիվանա

Ռուսական ԲՈՒՀ-երի մի շարք փորձագետներ և պրոֆեսորներ, անդրադառնալով Կովկասի տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու արտաքին ուժերի ջանքերին, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում փոխադրումների ընդլայնմանն ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև «Էներգետիկ կամուրջ» համաձայնագրի գործադրմանը, նշել են, որ Պարսից ծոցում Ռուսաստանի, Իրանի և Կատարի գազային հանգույցը կնապստի տարածաշրջանի երկրների մերձեցմանը:

Այս թեմաները արծարծվել են «Տարածաշրջանային նոր կարգ. Իրանի  և Ռուսաստանի   համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Կովկասում» թեմայով հանդիպմանը, որը կայացել է Մոսկվայի Համագործակցության ինստիտուտում, Իրանի դեսպանի ներկայությամբ, ով նաև հանդես է եկել ելույթով։

Ռուսաստանի Համագործակցության ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2016 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրացանցերը միմյանց միացնելու մասին։

Նա նշել է. «Այս էներգետիկ հանգույցի միջոցով Իրանը կարող է կայուն կերպով ապահովել իր հյուսիսային շրջաններին անհրաժեշտ էլեկտրաէներգիան և փոխանակել ստացված էներգիան տարվա այլ եղանակներին»։

Նովիկովը նաև նշել է Վրաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդումը կովկասյան տարածաշրջանում և հարևանների միջև համագործակցության ամրապնդման ևս մեկ ճանապարհ է, հավելելով. «Վրաստանի կառավարությունը շահագրգռված է Լարսով բեռնափոխադրումների ծավալի մեծացմամբ, ինչպես նաև Դաղստանի Հանրապետության հետ կապի թունելի ստեղծմամբ, որը կարող է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը»։

Ռուսաստանի Ազգերի Համագործակցության ինստիտուտի պատգամավոր Վլադիմիր Լեոնիդովիչ Շարուխինը հանդիպմանը հայտարարել է. «ԱՄՆ-ի նման երկրներն այլևս չեն կարող պահպանել միաբևեռ աշխարհը և անխուսափելիորեն ձևավորվում է մեկ այլ աշխարհ՝ կենտրոնացած Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի վրա»։