Արևմուտքում կրոնների ազատության հավակնորդների կոպիտ սխալը
Շվեդիայում իսլամական սրբություններն անարգելու մասին «ժամանակակից ռազմավարություն»(Ռահբորդե Մոասեր) վերլուծական կայքում տեղադրված հոդվածի հեղինակ՝ միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին գրել է,- «Այն կետը, որի ուղղությամբ շարժվում են շվեդները, ոչ միայն չի երաշխավորի այս եվրոպական երկրի անվտանգությունը ապագայում, այլև իսլամական աշխարհի հետ այս երկրի բազմակողմանի առճակատման ծախսերն ու հետևանքները ուղղվելու են դեպի Ստոկհոլմի թաքնված և բացահայտ ուժային կենտրոնների կողմը»:
Փորձագետի խոսքով ՝ եթե Ստոկհոլմը չհրաժարվի իր որդեգրած վտանգավոր ճանապարհից, ապա կդառնա իր կերտած խաղի գլխավոր պարտվողը, և այս դեպքում սոցիալ-դեմոկրատների կամ աջ կենտրոնամետ հոսանքի ներկայությունը Ստոկհոլմում չի կարող փրկել շվեդներին։