ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
(last modified Sat, 22 Jul 2023 13:47:02 GMT )
Հուլիս 22, 2023 17:17 Asia/Tehran
  • ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

« Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը բանակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոջաթոլլա Ղորեյշիի հետ»։

Նշվում է, որ բանակցություններն ընթացել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցերի շուրջ:

Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի շուրջ։