Բաղերի Քանի. Եվրոպայում Ղուրանի այրումը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Եվրոպայում Ղուրանի այրման կրկնությունը մարդու իրավունքների կեղծ ջատագովների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է»:
ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին կիրակի օրը Թեհրանում Կատարի արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ Մոհամմեդ բեն Աբդուլազիզ Ալ-Խալիֆիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մի շարք եվրոպական երկրներում Սուրբ Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգանքին, հայտարարել է, որ Ղուրանի այրումը նշանակում է տոնել խավարամտության սատանայի և մութ դարաշրջանի (միջնադարի) վերադարձն այդ երկրներ»:
Նշելով,որ Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրումը արդարացնում են խոսքի ազատության պատրվակով, Բաղերի Քանին ասել է,-«Գրքերն ու մտքերը այրելը ազատություն չէ, այլ դա բարբարոսություն է, և այս կառավարությունները պարտավոր են կանխել մշակութային բարբարոսությունն իրենց երկրներում, և աշխարհի բոլոր պատասխանատու կառավարությունները, հատկապես իսլամական կառավարությունները, պարտավոր են միավորելով կարողությունները և անհատական և՛ հավաքական ձևով լրջորեն դիմակայել մշակութային բարբարոսությանը»:
Մոհամմեդ Ալ-Խալիֆին անդրադառնալով Թեհրանի և Դոհայի միջև համակողմանի և զարգացող հարաբերություններին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև շարունակական խորհրդակցությունները համարեց հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր դռներ բացելու ճանապարհին խոչընդոտները վերացնելու երկու կողմերի լուրջ կամքի նշան և ընդգծեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու իր երկրի վճռականությունը։
Հաղորդման համաձայն, իրանցի և կատարցի երկու բարձրաստիճան դիվանագետներ նաև ընդգծել են ,որ իսլամական աշխարհը ատում է Սուրբ Ղուրանի նկատմամբ թույլ տրված հանցագործությունը և պահանջել են իսլամական երկրները միասնաբար Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում միջոցներ ձեռնարկեն նման քայլերին դիմակայելու համար: