Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. ԱՄՆ-ն ապարտեիդ է իրականացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i203572-Իրանի_ազգային_անվտանգության_բարձրագույն_խորհրդի_քարտուղար._ԱՄՆ_ն_ապարտեիդ_է_իրականացնում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ միակողմանի քաղաքականություն և դաժան պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ն իրականացնում է ապարտեիդ և անկախ երկրները պետք է համագործակցեն այդ վտանգավոր միտման դեմ պայքարելու համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2023 09:23 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. ԱՄՆ-ն ապարտեիդ է իրականացնում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ միակողմանի քաղաքականություն և դաժան պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ն իրականացնում է ապարտեիդ և անկախ երկրները պետք է համագործակցեն այդ վտանգավոր միտման դեմ պայքարելու համար։

ՀԱՀ նախագահության նախարար տիկին  Խոմբոձո Վանցշաունիի հետ հանդիպմանն անդրադառնալով Արևմտյան Ասիայում զարգացումների վերաբերյալ Իրանի և ՀԱՀ-ի ընդհանուր դիրքորոշումներին,  Ալի Աքբար Ահմադյանը կարևորել է բոլոր ոլորտներում, հատկապես ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: 
ՀԱՀ նախագահության նախարարը գոհունակություն է հայտնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի ՀԱՀ կատարած այցի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների և բարեկամ երկրների քարտուղարների և ազգային անվտանգության խորհրդականների հանդիպմանը մասնակցելու երկրի հրավերն ընդունելու կապակցությամբ: Նա կարևորել է բոլոր ոլորտներում, հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը:
ԲՐԻԿՍ խումբը հայտնի է որպես աշխարհի զարգացող տնտեսություններից մեկը։ ԲՐԻԿՍ խմբի անդամ երկրներն ունեն աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը և համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե մեկ քառորդը։