Իրանի փոխնախագահ. Հարավային Կորեայում Իրանի ակտիվները դեռ հնարավոր է ազատել
ԻԻՀ փոխնախագահը հայտարարել է, որ Հարավային Կորեայում Իրանի ակտիվների ազատման ճանապարհը դեռ բաց է, հավելելով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերն Իրանի ժողովրդի ունեցվածքը վերադարձնելու համար։
Գազային կոնդենսատներ գնելու դիմաց Հարավային Կորեայի պարտքն Իրանին կազմում է յոթ միլիարդ դոլար, որը չի վճարվել 2018 թվականի սեպտեմբերից ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցների պատճառով։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Մոհամմեդ Դեհղանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի կենտրոնական բանկի և Կորեայի կառավարության միջև վեճը արբիտրաժ փոխանցելու օրինագիծն ուղարկվել է Իսլամական խորհուրդ՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն թույլտվություն ստանալու համար։
Դեհղանը հավելել է. «Թեև հնարավոր է քաղաքական խորհրդակցությունների ճանապարհով հասնել Հարավային Կորեայի բանկում գտնվող իրանական մոտ 7 միլիարդ դոլարի ակտիվների ազատ արձակմանը, այնուամենայնիվ, երկու երկրների միջև երկկողմ ներդրումները խրախուսելու և աջակցելու համաձայնագրի համաձայն՝ կիրականացվեն իրավական բոլոր քայլերը՝ մեր ժողովրդի հասրտությունը վերադարձնելու համար»:
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների, Հարավային Կորեայի իշխանությունները բազմիցս դրական են արձագանքել Իրանի պարտքի մարմանն ուղղված քայլերին, սակայն միայն հայտարարությունների տեսքով և գործնական քայլեր չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հարավային Կորեայի երրորդ խոշոր առևտրային գործընկերն էր մինչև միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը: