Հրթիռային ուժի ամրապնդումն Իրանի ՊՆ առաջնահերթությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i203860-Հրթիռային_ուժի_ամրապնդումն_Իրանի_ՊՆ_առաջնահերթությունն_է
ԻԻՀ ՊՆ և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հրթիռային հզորության ամրապնդումը նախարարության առաջնահերթությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2023 06:22 Asia/Tehran
  • Հրթիռային ուժի ամրապնդումն Իրանի ՊՆ առաջնահերթությունն է

ԻԻՀ ՊՆ և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հրթիռային հզորության ամրապնդումը նախարարության առաջնահերթությունն է:

Պաշտպանության նախարարության խոսնակ  Ռեզա Թալայնիկը հայտարարել է. «Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնել և չի նախաձեռնի»։
Նա հավելել է. «Իրանի զինված ուժերը պաշտպանական գերակա ուժ են տարածաշրջանում, թեև մեր քաղաքականությունը զսպիչ ուժն է»:   
Անդրադառնալով երկրի ռազմածովային ուժերն «Աբու Մահդի» թևավոր հրթիռով համալրվելուն, նա նշել է. ««Աբու Մեհդի» թևավոր հրթիռը, որի հեռահարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ: Այս հրթիռը բազմապատկել է Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի շառավիղը, ընդգրկելով Պարսից ծոցը, Օմանի ծովումը և Հնդկական օվկիանոսի որոշ հատվածը»: 
Գեներալ Թալայնիկը հավելել է. «Նրանք, ովքեր մտադիր են ապակայունացնել տարածաշրջանը, պետք է փոխեն իրենց որոշումը»։
Իրանի ՊՆ խոսնակը պարզաբանել է.«Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռների հեռահարությունը համաչափ է սպառնալիքներին»: