Տարբեր երկրների խոստովանությունը Իրանի ռազմածովային ուժերի հզորության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i203902-Տարբեր_երկրների_խոստովանությունը_Իրանի_ռազմածովային_ուժերի_հզորության_մասին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Սանկտ Պետերբուրգում խորհրդակցություններին մասնակցելու ժամանակ տարբեր պաշտոնյաներ խոստովանել են Իրանի բանակի ռազմածովային ուժերի հզորությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2023 12:16 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Սանկտ Պետերբուրգում խորհրդակցություններին մասնակցելու ժամանակ տարբեր պաշտոնյաներ խոստովանել են Իրանի բանակի ռազմածովային ուժերի հզորությունը»:

Ծովակալ Շահրամ Իրանին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի արդյունքների մասին հայտարարել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Իրանի ռազմածովային ուժերի հնարավորությունները, և մյուս երկրները ցանկացել են համատեղ աշխատանք տանել Իրանի բանակի ռազմածովային ուժերի հետ։

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում Իրանի ներկայությունը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվան նվիրված շքերթին իրանական երեք ռազմանավերի մասնակցությունը կարևոր ուղերձներ ունի: Առաջին ուղերձն այն է, որ Իրանը մեկուսացված չէ և արդյունավետ ներկայություն ունի բոլոր ասպարեզներում։

Ծովակալ Իրանին նաև նշել է, որ դրա մեկ այլ ուղերձն ուղղված է Իրանի թշնամիներին, որպեսզի նրանք հասկանան, որ տարածաշրջանին հեգեմոնիա և գերակայություն պարտադրելու դարաշրջանն ավարտվել է, իսկ մեկ այլ կարևոր կետն այն է, որ ծովային տարածքը ռազմավարական տարածք է համարվում ծովային սահման ունեցող բոլոր երկրների, այդ թվում նաև Իրանի համար։

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հստակեցրել է, որ Իրանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ գտնվում է լավագույն կետում և հանդիսանում է ծովային առևտրի միջազգային ուղի, իսկ Իրանի ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղում ծովային տնտեսության անվտանգությունը ապահովելու գործում։