Ռուսաստանի տարածքով Իրանի բեռնափոխադրումների տարանցման 70 տոկոսանոց աճ է արձանագրվել
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության գործադիր տնօրենն ասել է.-«Ռուսաստանից Իրանի բեռնափոխադրումների տարանցման մակարդակը անցյալի համեմատ աճել է 70 տոկոսով»:
Սեյեդ Միաադ Սալեհին Ռուսաստանի երկաթուղիների ընկերության փոխտնօրեն՝ Սերգեյ Պավլովի հետ համատեղ նիստի ժամանակ նշել է.-«Ռաշթ-Աստարա երկաթուղին գործարկելու ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությանը զուգահեռ, առաջարկվում է մինչև Ռաշթ-Աստարա երկաթուղու գործարկումն օգտագործել Սարախսում առկա հնարավորությունները բեռնափոխադրումների տարանցման համար:
«Իրանի երկաթուղիների» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է. Իրանում տարանցիկ բեռնափոխադրումները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետում, և վագոնի ցանկացած ուշացումն ու ձգձգումը պատճառ է դառնում, որ նախապատվությունը տրվի ծովային երթուղուն:
Սալեհին հավելեց. «Երկաթուղային փոխադրումների ոլորտում համագործակցելով՝ Իրանն ու Ռուսաստանը կարող են նվազեցնել ապրանքների տեղափոխման ծախսերն ու ժամանակը»:
Սերգեյ Պավլովը նաև ասաց.-« Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համար տարանցման 70 տոկոսանոց թիվը դեռևս փոքր ցուցանիշ է, և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունների համաձայն, պետք է իրագործվի տարանցման 700 տոկոսանոց աճը, որը ԻԻՀ-ի կողմից հայտարարված ցուցանիշն է:
Ըստ Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության՝ մինչև 2030 թվականը երկու երկրների տարանցման ծավալը պետք է հասնի 50 միլիոն տոննայի, մինչդեռ այժմ Իրանի տարածքով միայն 8 միլիոն տոննա ռուսական ապրանքների տարանցման հնարավորություն կա»: