Իրանի արտաքին գործերի նախարարի եռօրյա այցը Պակիստան
https://parstoday.ir/hy/news/iran-i203960-Իրանի_արտաքին_գործերի_նախարարի_եռօրյա_այցը_Պակիստան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանից մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 13:47 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանից մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցելու նպատակով։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը ԻՌՆԱ-ին տված բացառիկ հարցազրույցում, բացատրելով եռօրյա այցի մանրամասները, ասել է. -«Հինգշաբթի ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ կունենա Պակիստանի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ այդ երկրի վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և բանակի հրամանատարի հետ»։

Ուրբաթ օրը Ամիր Աբդոլլահյանն  Իսլամաբադից կմեկնի Կարաչի։ Կարաչիում տեղի կունենան հանդիպումներ այդ քաղաքի պաշտոնյաների հետ, և հանդիպում իրանցիների հետ: Նախարարը կմասնակցի  Կարաչիի ուրբաթօրյա աղոթքին:

Նա նաև հանդիպում կունենա  Կարաչիի վաճառականների  ու գործարարների հետ։

Մինչ Իրանի արտաքին գործերի նախարարի Պակիստան այցը, նրա տնտեսական հարցերով  տեղակալ Սաֆարին գլխավորելով տնտեսական պատվիրակություն  մեկնել է Իսլամաբադ՝ հանդիպելու իր գործընկերների և Պակիստանի տնտեսական տարբեր հատվածների հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու առևտրատնտեսական փոխանակումների զարգացման վերաբերյալ։