Ռուսաստանը և Իրանը քննարկել են հատուկ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i204016-Ռուսաստանը_և_Իրանը_քննարկել_են_հատուկ_տնտեսական_գոտիների_միջև_կապերի_ընդլայնումը
Ռուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2023 14:06 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Իրանը քննարկել են հատուկ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը

Ռուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի և Իրանի նախագահի խորհրդական, Իրանի Ազատ գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլա Աբդուլմալեքիի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ընթացքում։

«Կողմերը քննարկել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Իրանի Ազատ առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի միջև հուշագրի կնքման հարցը՝ Ռուսաստանի և Իրանի հատուկ տնտեսական գոտիների համագործակցության միության մասնակցությամբ, որն ուղղված է լինելու ՀՏԳ-ների միջև կապերի ընդլայնմանը՝ արտադրական, առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության իրականացման համար», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։