Իրանի 4 միլիարդ դոլարի ներդրումը` անկախ հանքավայրերից գազի արդյունահանումն ավելացնելու համար
Իրանի Կենտրոնական շրջանների նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է անկախ հանքավայրերից գազի արդյունահանումն ավելացնելու համար 4 միլիարդ դոլարի ներդրման մասին։
Մեհդի Հեյդարին, անդրադառնալով գազի արդյունահանման ծավալների մեծացման հրատապ ծրագրին, ասել է. «Ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրմամբ ամենակարեւոր նախագծերից մեկը՝ հրատապ ծրագիրն է, որը ներկայացված է 15 փաթեթի տեսքով, որի ամբողջացման արդյունքում Հարավային Փարս հանքավայրի մոտավորապես հինգ ֆազեր կավելանան գազի արդյունահանմանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեյդարին հավելել է. «Հարավային Փարսի ընդլայնման ծրագրի ավարտմամբ գազի արդյունահանման ոլորտում այժմ հատուկ ուշադրություն է դարձվում կենտրոնական շրջանների նավթին, և այս ընկերությունը ակտիվ է երկրի 17 նահանգներում նավթի և գազի արդյունահանման համար»:
Իրանի Կենտրոնական շրջանների նավթային ընկերության գործադիր տնօրենը նաև ասել է. -«Այս հրատապ ծրագիրը ներառում է Ֆարս, Բուշեհր և Հորմոզգան նահանգներում Թուս, Բաբաղիր և Բիսոթուն հանքավայրերի ընդլայնումը և 10 գազի հանքավայրերի շահագործումը»:
Իրանը նավթի պաշարներով չորրորդ և , գազի պաշարներով՝ երկրորդ երկիրն է աշխարհում, իսկ ածխաջրածինների պաշարներով աշխարհի ամենախոշոր երկիրն է համարվում։