Լրագրողների օրվան ընդառաջ Իրանի նախագահն այցելել է Ռադիո-հեռուստատեսության արտադրանքների ցուցահանդես
Իրանում լրագրողների օրվան՝ օգոստոսի 8-ին ընդառաջ՝ Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար՝ Փեյման Ջեբելիի և ազգային լրատվամիջոցների մի խումբ տնօրենների ուղեկցությամբ այցելել է կազմակերպության միջազգային կոնֆերանսների դահլիճում կազմակերպված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Ռադիոհեռուստատեսությունում արտադրվող և արտադրված ու եթեր հեռարձակված լավագույն ստեղծագործությունները:
Իրանի Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ Ահմադ Նորուզին ներկայացնելով արտասահմանյան թողարկումների բազմազան ծրագրերրը և հեռուստալիքներն ու ռադիոկայանները, նախագահի հետ խոսել է հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում համակարգի ձեռքբերումներն ավելի ուժեղ արտացոլելու համար արտասահմանյան ոլորտին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:

Իրանի նախագահը ցուցահանդեսում արտասահմանյան թողարկումների բաժին կատարած այցի ժամանակ ասել է,-«Արտասահմանյան լրատվամիջոցների համար բյուջեի հատակցումը համարում ենք ներդրում»:
Նա ընդգծել է,-«Չնայած աշխարհի մեդիա կայսրության թշնամանքի առկայությանը,պետք է իսլամական հեղափոխության ձայնը հասցնել աշխարհի մուսուլմանների և ազատատենչների ականջին»:
Կարևորելով ռադիոհեռուստատեսության դերը հարևան, մուսուլմանական և համախոհ երկրներ պաշտոնական այցելությունները լուսաբանելու գործում՝ նախագահ Ռայիսին հավելել է. -«Լատինական Ամերիկա, Աֆրիկա և տարածաշրջանի այլ երկրներ այցելելը կարևոր հնարավորություններ է ստեղծել, և լրատվամիջոցներն ու ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը կարող են օգնել կառավարության քայլերի միջազգային նշանակությունը լուսաբանելու գործում»: