Վառելիքի գների աճը Մեծ Բրիտանիայում. Բենզինի գողության ծավալների աճը
https://parstoday.ir/hy/news/world-i248470-Վառելիքի_գների_աճը_Մեծ_Բրիտանիայում._Բենզինի_գողության_ծավալների_աճը
Sky News Arabia-ի հրապարակած տվյալները վկայում են, որ Պարսից ծոցում առկա ռազմական լարվածության հետևանքով վառելիքի գների աճին զուգընթաց՝ Մեծ Բրիտանիայում լայն տարածում է գտել բենզինի գողությունը. երկրի լցակայաններից գողացված բենզինի և դիզվառելիքի օրական արժեքը հասել է մոտավորապես 194 000 ֆունտ ստերլինգի, ինչը 48%-ով ավելի է նախկին ցուցանիշից։
(last modified 2026-08-03T13:00:02+00:00 )
Օգոստոս 03, 2026 16:25 Asia/Tehran
  • Վառելիքի գների աճը Մեծ Բրիտանիայում. Բենզինի գողության ծավալների աճը

Sky News Arabia-ի հրապարակած տվյալները վկայում են, որ Պարսից ծոցում առկա ռազմական լարվածության հետևանքով վառելիքի գների աճին զուգընթաց՝ Մեծ Բրիտանիայում լայն տարածում է գտել բենզինի գողությունը. երկրի լցակայաններից գողացված բենզինի և դիզվառելիքի օրական արժեքը հասել է մոտավորապես 194 000 ֆունտ ստերլինգի, ինչը 48%-ով ավելի է նախկին ցուցանիշից։

Pars Today-ի զեկույցի համաձայն, հղում անելով Ֆարս լրատվական գործակալությանը, Մեծ Բրիտանիայի լցակայանների ցանցի ղեկավարը հայտնել է, որ թանկացման պատճառով վառելիքի գողությունը դուրս է եկել պրոֆեսիոնալ հանցագործների շրջանակից և տարածվել բնակչության տարբեր խմբերի շրջանում։ Այս հարցին արձագանքելով՝ ոլորտի ընկերությունները սկսել են ոգտվել դեմքի ճանաչման համակարգերից։