Լրագրողների օրվան ընդառաջ Իրանի նախագահն այցելել է Ռադիո-հեռուստատեսության արտադրանքների ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i204206-Լրագրողների_օրվան_ընդառաջ_Իրանի_նախագահն_այցելել_է_Ռադիո_հեռուստատեսության_արտադրանքների_ցուցահանդես
Իրանում լրագրողների օրվան՝ օգոստոսի 8-ին ընդառաջ՝ Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար՝ Փեյման Ջեբելիի և ազգային լրատվամիջոցների մի խումբ տնօրենների ուղեկցությամբ այցելել է կազմակերպության միջազգային  կոնֆերանսների դահլիճում կազմակերպված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Ռադիոհեռուստատեսությունում արտադրվող և արտադրված ու եթեր հեռարձակված լավագույն ստեղծագործությունները: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2023 14:31 Asia/Tehran

Իրանում լրագրողների օրվան՝ օգոստոսի 8-ին ընդառաջ՝ Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար՝ Փեյման Ջեբելիի և ազգային լրատվամիջոցների մի խումբ տնօրենների ուղեկցությամբ այցելել է կազմակերպության միջազգային  կոնֆերանսների դահլիճում կազմակերպված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Ռադիոհեռուստատեսությունում արտադրվող և արտադրված ու եթեր հեռարձակված լավագույն ստեղծագործությունները: 

Իրանի Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ Ահմադ Նորուզին  ներկայացնելով  արտասահմանյան թողարկումների բազմազան  ծրագրերրը և հեռուստալիքներն ու ռադիոկայանները, նախագահի հետ խոսել է հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում  համակարգի ձեռքբերումներն ավելի ուժեղ արտացոլելու համար արտասահմանյան ոլորտին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:

Իրանի նախագահը ցուցահանդեսում արտասահմանյան թողարկումների բաժին կատարած այցի ժամանակ ասել է,-«Արտասահմանյան լրատվամիջոցների համար բյուջեի հատակցումը համարում ենք ներդրում»:

Նա ընդգծել է,-«Չնայած աշխարհի մեդիա կայսրության թշնամանքի առկայությանը,պետք է իսլամական հեղափոխության ձայնը հասցնել աշխարհի  մուսուլմանների և ազատատենչների ականջին»:

Կարևորելով ռադիոհեռուստատեսության դերը հարևան, մուսուլմանական և համախոհ երկրներ պաշտոնական այցելությունները լուսաբանելու գործում՝ նախագահ Ռայիսին հավելել է. -«Լատինական Ամերիկա, Աֆրիկա և տարածաշրջանի այլ երկրներ այցելելը կարևոր հնարավորություններ է ստեղծել, և լրատվամիջոցներն ու ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը կարող են օգնել կառավարության քայլերի միջազգային  նշանակությունը լուսաբանելու գործում»: