Թեհրանում մեկնարկել է Իրան-BRICS համաժողովը
«Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովը մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» համաժողովը մեկնարկել է այսօր (երեքշաբթի) առավոտյան Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։
BRICS-ի անդամները տնտեսական ոլորտում արագ զարգացող տերություններ են, և խմբի անունը անդամ երկրների անվան առաջին տառերի միացությունն է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, և Հարավաֆրիկյան հանրապետություն:
BRICS-ին միանալու ցանկություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբիան, Արգենտինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Բահրեյնը և Ինդոնեզիան։