Մամուլի ազատությունը Իսլամական Հանրապետության պարծանքներից է. Ռայիսի
Երեքշաբթի օրը Իրանի ԶԼՄ-ների ազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է. -«Խոսքի ազատությունը իսլամական համակարգի պարծանքներից մեկն է և այդ ազատությունը պետք է պահպանել»:
«Մամուլի ազատությունը հասարակության հպարտության կողմերից է, սակայն Իսլամական Հանրապետության պատմության որոշ հատվածներում ոմանք բարձրագոչելով կարողացան իրենց խոսքն ու ձայնը ավելի լսելի դարձնել և ավելի շահել քան մյուսները: Մենք պետք է բարձր գնահատենք այս ազատությունն ու մթնոլորտը, որը ստեղծվել են նահատակների արյան շնորհիվ մեր հասարակության համար» հավելել է նա:
«Չնայած բոլոր պատժամիջոցներին և սպառնալիքներին, մենք ականատես ենք տարբեր ոլորտներում երկրի աճի: Մենք ունենք տնտեսական աճ, բայց այն տնտեսական աճը, որը եղել է այս տարիներին, այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Մենք նպատակ ունենք ապահովել 8 տոկոս տնտեսական աճ, սակայն վերջին երկու տարում տնտեսական աճը եղել է 4 տոկոս» նշել է նախագահ Ռայիսին։
Շնորհավորելով լրագրողի օրվա կապակցությամբ, և մատնանշելով լրագրողի աշխատանքի կարևորությունը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է,-« Թշնամիների մեդիան ձգտում է կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտացիություն, իսկ ճշմարտացիությունը՝ որպես կեղծիք, և այդպիսով փորձում է ցույց տալ, որ իբրև մթնոլորտը ապականված է: Այս ճանաչողական պատերազմում պետք է օգտագործել ճանաչողական պաշտպանության գործիքակազմ թշնամիներին դիմակայելու համար»:
Այսօր՝ երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, Իրանում լրագրողների մեծարման օրն է։