Մամուլի ազատությունը Իսլամական Հանրապետության պարծանքներից է. Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i204248-Մամուլի_ազատությունը_Իսլամական_Հանրապետության_պարծանքներից_է._Ռայիսի
Երեքշաբթի օրը Իրանի ԶԼՄ-ների ազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է. -«Խոսքի ազատությունը իսլամական համակարգի պարծանքներից մեկն է և այդ ազատությունը պետք է պահպանել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2023 13:34 Asia/Tehran

Երեքշաբթի օրը Իրանի ԶԼՄ-ների ազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է. -«Խոսքի ազատությունը իսլամական համակարգի պարծանքներից մեկն է և այդ ազատությունը պետք է պահպանել»:

«Մամուլի ազատությունը հասարակության հպարտության կողմերից է, սակայն Իսլամական Հանրապետության պատմության որոշ հատվածներում ոմանք բարձրագոչելով կարողացան իրենց խոսքն ու ձայնը ավելի լսելի դարձնել և ավելի շահել քան մյուսները:  Մենք պետք է բարձր գնահատենք այս ազատությունն ու մթնոլորտը, որը ստեղծվել են նահատակների արյան շնորհիվ մեր հասարակության համար» հավելել է նա:

«Չնայած բոլոր պատժամիջոցներին և սպառնալիքներին, մենք ականատես ենք տարբեր ոլորտներում երկրի աճի: Մենք ունենք տնտեսական աճ, բայց այն տնտեսական աճը, որը եղել է այս տարիներին, այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Մենք նպատակ ունենք ապահովել 8 տոկոս տնտեսական աճ, սակայն վերջին երկու տարում տնտեսական աճը եղել է 4 տոկոս» նշել է նախագահ Ռայիսին։

Շնորհավորելով լրագրողի օրվա կապակցությամբ, և մատնանշելով լրագրողի աշխատանքի կարևորությունը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  ասել է,-« Թշնամիների մեդիան ձգտում է կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտացիություն, իսկ ճշմարտացիությունը՝ որպես կեղծիք, և այդպիսով փորձում է ցույց տալ, որ իբրև մթնոլորտը ապականված է: Այս ճանաչողական պատերազմում պետք է օգտագործել ճանաչողական պաշտպանության գործիքակազմ թշնամիներին դիմակայելու համար»:

Այսօր՝ երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, Իրանում լրագրողների մեծարման օրն է։