Մեկնարկել է Իրանի մասնակցությունը BRICS-ի նախագծերին, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում կայացած Իրան-BRICS համաժողովում հայտնելով BRICS-ի որոշ նախագծերին Իրանի մասնակցության մեկնարկի մասին,ասել է,-«Մեկնարկել է Իրանի մասնակցությունը BRICS-ի տրանսպորտի և Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծերին»:
Արտաքին գործերի նախարարության քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր առավոտյան մեկնարկել է «Իրանը և BRICS-ը՝ գործընկերության և համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովը:
Ամիր Աբդոլլահյանն այս համաժողովում նշել է,-«Հաշվի առնելով իր դիրքն ու հնարավորությունները՝ Իրանը հանդիսանում է BRICS-ի անդամ երկրների համար երկկողմ և բազմակողմ համագործակցության հուսալի և ազդեցիկ գործընկեր»։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. -« Էներգետիկայի և նրա կայուն անվտանգության ապահովման ոլորտում Իրանը կարևոր հավելյալ արժեք է BRICS-ի անդամների համար»։