Ռայիսին ընդգծել է անկախության ոգին պահպանելու կարևորությունը
Վիետնամի Ազգային ժողովի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ անկախության ոգին և արդարության պահանջը երկու երկրների ժողովուրդների ընդհանուր հատկանիշներն են:
Երեքշաբթի օրը կայացած հանդիպմանն Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է սպառնալիքների և պատժամիջոցների պայմաններում գիտական, տեխնոլոգիական, արտադրական և արդյունաբերական ոլորտներում Իրանի առաջընթացին, նշելով, որ կենտրոնանալով արտադրության և առևտրի աճի վրա, Իրանի ժողովրդին հաջողվել է մեծ քայլեր անել պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ:
Իրանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն զարգացել դիվանագիտական հարաբերություններին հավասար, և այս այցը կարող է շրջադարձային լինել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար, ի լրումն խորհրդարանական հարաբերությունների զարգացման:
Ռայիսին նշել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը կարևոր է տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցում, հավելելով. «Երկու երկրների հարաբերությունների զարգացումը կարող է հաճելի չլինել որոշ կառավարությունների համար, սակայն կարևորը երկու երկրների և երկու ժողովուրդների շահերն ապահովելու արդյունավետ միջոցներն են»։
Վիետնամի Ազգային ժողովի ղեկավար Վոնգ Դին Հոն նշել է, որ պատժամիջոցների պայմաններում Իրանի ժողովրդի մեծ ձեռքբերումները հիացմունքի արժանի են և ոգեշնչող: