«Ղարաբաղյան ճգնաժամը 3 տարի անց». Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունից
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հայ և իրանցի փորձագետների մասնակցությամբ կազմակերպել է կլոր սեղան՝ ուսումնասիրելու կովկասյան տարածաշրջանի վերջին իրավիճակն ու ղարաբաղյան ճգնաժամի զարգացումները։
2020 թվականին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև իր բոլոր հետևանքներով։ Այս պատերազմը մեծ փոփոխություններ առաջացրեց տարածաշրջանում, և այդ փոփոխությունները դեռևս շարունակվում են, փոփոխություններ, որոնք նկատվում են աշխարհագրական, անվտանգության, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։
Այս զարգացումներում դերակատարում են ունեցել տարբեր երկրներ՝ Ադրբեջանից մինչև Թուրքիա, Ռուսաստան, եվրոպական երկրներ, ԱՄՆ, Սիոնիստական ռեժիմ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր շահերի ուղղությամբ դերակատարություն ունենալ այս տարածաշրջանում։
Այս կլոր սեղանի ժամանակ Երևանի պետական համալսարանի դասախոս Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներկա են երեք երկրների ներկայացուցիչներ. Անգլիա, Թուրքիա և Իսրայել։ Թուրքիայի և Իսրայելի միակ նպատակը տարածաշրջանում իրենց ազդեցության մեծացումն է, և ի վերջո նրանց վերջնական թիրախը Իրանն է:
Երևանի Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս Էդգար Էլբակյանն էլ ասաց,-« Ադրբեջանն օգտվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զբաղվածությունից։ Եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, այնտեղ հայի հետք չի մնալու. Հայաստանի ժողովրդի 90%-ից ավելին դեմ է Ղարաբաղի վերաբերյալ իրենց իշխանությունների կարծիքին»:
Իսկ ռուսական հարցերով իրանցի փորձագետ Շիվա Ալիզադեն այս կլոր սեղանում ընդգծեց, որ Կովկասում տնտեսական խթանիչները խանգարում են Ռուսաստանին լուրջ քայլեր ձեռնարկել միջանցքի ստեղծման դեմ։