Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i204322-Մեծ_Բրիտանիայի_դեսպանը_կանչվել_է_Իրանի_ԱԳՆ
Լրագրողի օրվա կապակցությամբ սոցցանցերից մեկում արած միջամտողական գրառումից հետո, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2023 07:13 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Լրագրողի օրվա կապակցությամբ սոցցանցերից մեկում արած միջամտողական գրառումից հետո, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ:

Դեսպանին փոխանցվել է Թեհրանի խիստ բողոքը՝ դիվանագիտական սկզբունքներին հակասող քայլի կապակցությամբ:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին այս կապակցությամբ ասել է. «Անպատասխանատու և դիվանագիտական սկզբունքներին հակասող գրառումն այլ երկրի ներքին գործերին միջամտության վառ օրինակ է և անընդունելի։

Անդրադառնալով լոնդոնյան որոշ լրատվամիջոցների կողմից խոսքի ազատության պատրվակով Իրանի դեմ ուղղված արշավին, Ահմադաբադին ասել է. «Իրանի ժողովրդի նկատմամբ իր գործողություոնների անցյալի պատճառով, Բրիտանիան իրավունք չունի Իրանի վերաբերյալ մեկնաբանություն անել»: 

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ցանականում է պահպանել  նաև Իրանի հետ հարգալից հարաբերությունները: