Թեհրանում անցկացված ակվարիումային արդյունաբերության ազգային ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել
Թեհրանում անցկացվեց է Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը՝ դեկորատիվ ձկներ ու ջրային բույսեր արտադրող և հարակից արդյունաբերության 120 ընկերությունների մասնակցությամբ։ Այս հետաքրքիր ցուցահանդեսում ցուցադրվել են դեկորատիվ ձկների արտադրության, հարակից արտադրանքի և դրանց արտահանման հնարավորությունները։
Այս մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էին նաև հյուսվածքների կուլտուրայի տեխնիկայով բոլոր տեսակի ջրային և դեկորատիվ բույսերի արտադրության և արտահանման ոլորտի վերջին ձեռքբերումները։

Ջրային և գունագեղ բույսերի բազմազանությունը ավելի գեղեցկ ու հետքրքիր դարձրեց Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեն արժանացել է զբոսաշրջիկների և մեծ թվով այցելուների ուշադրությանը:

Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը տեղի ունեցավ չորս օր շարունակ՝ 2023 թվականի օգոստոսի 8-ից 11-ը, Թեհրանի « Գոֆթոգու»(թարգ. Երկխոսության)» զբոսայգում:
