Թեհրանում անցկացված ակվարիումային արդյունաբերության ազգային ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել
https://parstoday.ir/hy/news/iran-i204432-Թեհրանում_անցկացված_ակվարիումային_արդյունաբերության_ազգային_ցուցահանդեսը_մեծ_ուշադրության_է_արժանացել
Թեհրանում անցկացվեց է Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը՝ դեկորատիվ ձկներ ու ջրային բույսեր արտադրող և հարակից արդյունաբերության  120 ընկերությունների մասնակցությամբ։  Այս հետաքրքիր ցուցահանդեսում ցուցադրվել են դեկորատիվ ձկների արտադրության,  հարակից արտադրանքի  և դրանց արտահանման հնարավորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2023 12:48 Asia/Tehran

Թեհրանում անցկացվեց է Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը՝ դեկորատիվ ձկներ ու ջրային բույսեր արտադրող և հարակից արդյունաբերության  120 ընկերությունների մասնակցությամբ։  Այս հետաքրքիր ցուցահանդեսում ցուցադրվել են դեկորատիվ ձկների արտադրության,  հարակից արտադրանքի  և դրանց արտահանման հնարավորությունները։

Այս մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էին նաև հյուսվածքների կուլտուրայի տեխնիկայով բոլոր տեսակի ջրային և դեկորատիվ բույսերի արտադրության և արտահանման ոլորտի վերջին ձեռքբերումները։

Ջրային և գունագեղ բույսերի բազմազանությունը ավելի գեղեցկ ու հետքրքիր դարձրեց Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեն արժանացել է  զբոսաշրջիկների և մեծ թվով այցելուների ուշադրությանը: 


Իրանի ակվարիումային արդյունաբերության առաջին ազգային ցուցահանդեսը տեղի ունեցավ չորս օր շարունակ՝ 2023 թվականի օգոստոսի 8-ից 11-ը, Թեհրանի « Գոֆթոգու»(թարգ. Երկխոսության)» զբոսայգում: