Ղուրանի այրումը՝ պլանավորված, բայց ապարդյուն նախագիծ
Արևմտյան որոշ երկրներում Ղուրանի այրումը և իսլամական սրբությունների անարգումը կրկնվելուց հետո, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների հրապարակման և պահպանման գրասենյակը երեքշաբթի օրն իր կայքի անգլերենով հրատարակումների բաժնում վերլուծություն է հրապարակել, որում քննարկվել են Արևմուտքի այս մոտեցման արմատները և ընդգծվել է աբրահամական կրոնների հետևորդների կողմից այդ նողկալի արարքին դիմակայելու անհրաժեշտությունը։
«Ղուրանի այրումը՝ պլանավորված, բայց ապարդյուն նախագիծ» վերնագրված այս հոդվածում ասվում է,- Վերջին տասնամյակում աբրահամական կրոնների նկատմամբ անարգանքը զգալիորեն աճել է արևմտյան հասարակություններում։ Արևմուտքում այս նողկալի արարքը ոչ միայն չի դատապարտվել, այլ «Խոսքի ազատության պաշտպանության» անվան տակ հովանավորվել է հակաիսլամական որոշ կազմակերպությունների և նույնիսկ արևմտյան կառավարությունների կողմից։
Արևմտյան լրատվամիջոցները անարգելով իսլամական սրբությունները, նույնպես ընթացք են տալիս այս խնդրին և փորձում են հակաիսլամականությունը և իսլամական սրբությունները վիրավորելը օրինական և բնական երևույթ համարել։
Ամբողջ աշխարհում միլիարդավոր մուսուլմաններ և քրիստոնյաներ կան, ուստի սրբություններն անարգելը կարող է մեկնաբանվել որպես մի տեսակ «հոգեբանական ահաբեկչություն»։
Դա այն դեպքում երբ արևմտյան կառավարությունները երկակի ստանդարտների են հետևում խոսքի ազատության հարցում։ Վերջին տասնամյակներում, չնայած լիբերալ ժողովրդավարությանն աջակցելու կարգախոսին, արևմտյան կառավարությունները չհանդուրժեցին որևէ քննադատություն որոշ հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ նրանք զգայուն էին և խստորեն ճնշեցին քննադատական շարժումները, այդ թվում՝ դեղին բաճկոնավորների շարժումը Ֆրանսիայում և միասեռականության տարածման դեմ քննադատությունը:
Այժմ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մուսուլմանների սուրբ գիրքը՝ Սուրբ Ղուրանը հայտնվել անարգանքի թիրախում: Պատասխանն այն է, որ Ղուրանի հասկացությունները կասկածի տակ են դրել արևմտյան մտքի և լիբերալ ժողովրդավարության կառուցվածքն ու հիմքը: Սուրբ Ղուրանը աշխարհի և մարդկության համար ներկայացնում է տարբեր մեկնություններ և Աստծու բարձրագույն արարածը համարվող մարդուն պատասխանատու է համարում անարդարությունների համար։ Անարդարության դեմ պայքարը հենց այն է, ինչից վախենում են արևմտյան հասարակությունների կառավարությունները:
Ի՞նչ է պետք անել հիմա։ Աբրահամական կրոնների կողմնակիցները պետք է համախմբվեն և բարձրաձայն բողոքեն կրոնները նսեմացնելու և սրբությունները պղծելու Արևմուտքի ծրագրերի դեմ։ Հասարակությունները պետք է տեղեկացված լինեն այս արևմտյան հակակրոնական ծրագրերի և դրանց չարաբաստիկ նպատակների մասին և թույլ չտան, որ կայսերապաշտ ուժերը պառակտում սերմանեն աբրահամական կրոնների հետևորդների միջև ։
Արևմտյան կառավարությունները պետք է իմանան, որ հակաիսլամականությանն աջակցելը համարվում է մուսուլմանների դեմ պատերազմի հայտարարում և մուսուլմանների սրտերում ատելության և թշնամանքի սերմեր է ցանում այս կառավարությունների նկատմամբ: