Ամիր Աբդոլլահյանը Ռիադում հանդիպել և խորհրդակցել է Բին Ֆարհանի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ռիադ կատարած իր մեկօրյա այցի ընթացքում հանդիպել և խորհրդակցել է Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Այսօր կեսօրին Ռիադ ժամանած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպել և զրուցել է Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ Բին Ֆարհանի հետ։
Այս հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարցեր, իսլամական աշխարհին առնչվող հարցեր, միջազգային խնդիրներ։
Սա Իրանի արտգործնախարարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ երկու երկրները որոշում կայացրին վերականգնել հարաբերությունները։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերով հունիսի 17-ին մեկօրյա այցով Թեհրան էր այցելել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ Բին Ֆարհանը։
2023 թվականի մարտի 10-ին Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում, 7 տարի ընդմիջումից հետո Իրանը և Արաբիան պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ։