Իրանի բանակը Պարսից ծոցում հայտնաբերել է ամերիկյան F-35 ռադարախույս ինքնաթիռներ
https://parstoday.ir/hy/news/iran-i204704-Իրանի_բանակը_Պարսից_ծոցում_հայտնաբերել_է_ամերիկյան_f_35_ռադարախույս_ինքնաթիռներ
ԻԻՀ բանակի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ վերջին օրերին Պարսից ծոցի երկնքում հայտնաբերվել են ամերիկյան F-35 ռադարախույս ինքնաթիռներ, որոնք գտնվում են ՀՕՊ ուժերի վերահսկողության տակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2023 07:43 Asia/Tehran
  •  Իրանի բանակը Պարսից ծոցում հայտնաբերել է ամերիկյան F-35 ռադարախույս ինքնաթիռներ

ԻԻՀ բանակի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ վերջին օրերին Պարսից ծոցի երկնքում հայտնաբերվել են ամերիկյան F-35 ռադարախույս ինքնաթիռներ, որոնք գտնվում են ՀՕՊ ուժերի վերահսկողության տակ։

Tasnim գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռները գտնվում են Իրանի հարավում տեղակայված ռադարների վերահսկողության տակ։

ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարը հավելել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում իրականացվող բոլոր թիռչքները վերահսկվում են ԻԻՀ բանակի  ռադարների կողմից։ Չկա թռիչք, որը հաղորդվի մեր լսողական համակարգերի կողմից և չհայտնաբերվի ռադարների կողմից»: