Ռայիսի. Թշնամիների ձախողման կարևոր պատճառը ԻՀՊԿ-ի և բանակի հզոր ներկայությունն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը թշնամիների ձախողման կարեւոր պատճառները համարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու իրանի բանակի հզոր ներկայությունը, ուժեղ ժողովուրդը և տոկուն ու հաստատակամ առաջնորդի գոյությունը:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, այսօր ուրբաթ օրը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ բարձրագույն ժողովում հայտարարելով, որ տարածաշրջանում ԻՀՊԿ ներկայությունը հակառակ օտար ուժերի տագնապալի և սարսափելի ներկայությանը՝ հույսի և անվտանգության աղբյուր է տարածաշրջանի ժողովուրդների համար, ընդգծել է. «Տարածաշրջանում ԻՀՊԿ ներկայությունը և Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ժողովրդական ուժերի միջև համախմբվածության ու մերձեցման ստեղծումը և ամերիկացիների ստեղծած ԻԼԻՊ-ի դիմաց կանգնելը թույլ չտվեցին թաքֆիրական ահաբեկչությանը գրավել ամբողջ Եվրոպան»։
ԻԻՀ նախագահն շեշտել է. «Իրանի սրբազան համակարգի ռազմավարությունը հասարակության մեջ հույս ստեղծելն է, իսկ թշնամու ռազմավարությունը ժողովրդի մեջ հուսահատություն ստեղծելն է։
ԻՀՊԿ հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ բարձրագույն ժողովում մեծարվել են նաև նահատակ գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի, նահատակ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսի և սուրբ պաշտպանության 16 նահատակների, սրբավայրի և անվտանգության պաշտպանության նահատակների ընտանիքները: