Բժշկի օրը Իրանում. Այց՝ Ավիցեննայի դամբարան
https://parstoday.ir/hy/news/iran-i204934-Բժշկի_օրը_Իրանում._Այց_Ավիցեննայի_դամբարան
Այսօր օգոստոսի 23-ը, իրանական շահրիվար ամսի 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հռչակվել է՝ Շեյխ Ալ-Ռայիս Բու Ալի Սինայի(Ավիցեննայի) մեծարման և բժշկի օր:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Օգոստոս 23, 2023 12:23 Asia/Tehran

Այսօր օգոստոսի 23-ը, իրանական շահրիվար ամսի 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հռչակվել է՝ Շեյխ Ալ-Ռայիս Բու Ալի Սինայի(Ավիցեննայի) մեծարման և բժշկի օր:

Ավիցեննան (Բու Ալի Սինա) Իրանի ամենահայտնի փիլիսոփաներից է և իրանցի այս մեծ գիտնականի «Կանոն բժշկության» գիրքը համարվում է բժշկական  ոլորտի ամենահայտնի գիրքը, որը դասավանդվում է աշխարհի հեղինակավոր համալսարաններում։

Ավիցեննայի  (Բու Ալի Սինայի)  դամբարանն աշխարհի տեսարժան  և զբոսաշրջային հայտնի վայրերից է, որը գտնվում է Իրանի Համադան պատմամշակութային  քաղաքի կենտրոնում:

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ,որ ճանապարհորդում է հնագույն Համադան քաղաք, իր ծրագրերում առաջնահերթություն է տալիս այս իրանցի փիլիսոփայի և բժշկի դամբարան այցլին  և ծանոթանում Իրանի բժշկական գիտության  հնագույն պատմությանը:

Ավիցեննայի դամբարանը գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։
Բժշկի օրվա առիթով ամեն տարի մի շարք մարդիկ և զբոսաշրջիկներ այցելում են իրանցի այս բժշկի դամբարան։