Օգոստոս 23, 2023 16:17 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունցել Պաղեստինի Իսլամական  Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի հետ

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Ալ-Նախալահի հետ հեռախոսազրույցում կարևորել է  Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Պաղեստինի ժողովրդին  և նրա Դիմադրությանը ցուցաբերվող աջակցությունը: 

Վելայաթին բարձր է գնահատել Պաղեստինի ժողովրդի կայունությունն ու դիմադրությունը:

Նա նաև բարձր է գնահատել Դիմադրության հերոսությունները Պաղեստինի ժողովրդի և նրա հողի ու սրբությունների պաշտպանության գործում:

Զիադ Ալ-Նախալահը ևս բարձր գնահատելով պաղեստինյան դատը պաշտպանելու  Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականին իրազեկել է Պաղեստինում վերջին ներքին զարգացումների, ներառյալ Ղոդսի և Հորդանան գետի Արևմտյան ափի ներկա իրավիճակի, ինչպես նաև Ալ-Աղսա մզկիթի, Ղոդսի  և Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքների ու ճամբարների դեմ իրականացվող Սիոնիստական ռեժիմի ամենօրյա հարձակումների և ահաբեկչական հանցագործությունների մասին:  
Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը հավելել է.-«Պաղեստինի ժողովուրդը և Դիմադրության ուժերը չեն վախենում օկուպանտ  ռեժիմի առաջնորդների կողմից հայտարարված սպառնալիքներից, և Դիմադրությունը կօգտագործի իր բնական և օրինական իրավունքը՝ ցանկացած ագրեսիայի դիմակայելու և պատասխանելու համար»։ .

Պիտակ