Իրվանի. Ահաբեկչությունը դեռևս սպառնալիք է տարածաշրջանի համար
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ահաբեկչությունը դեռևս սպառնալիք է Սիրիայի և տարածաշրջանի համար, հավելելով. «Ահաբեկչության կենտրոնը Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում է և ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի անարգել և ազատ տեղաշարժն այդ երկրում, սպառնումն է տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»:
ԱԽ նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Սիրիայում քաղաքական զարգացումներին, Ամիր Սաիդ Իրվանին ասել է. «Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն ոտնահարվում են անօրինական օտար ուժերի կողմից այս երկրի որոշ տարածքների օկուպացիայի և Իսրայելի ռեժիմի և ահաբեկչական խմբավորումների ագրեսիայի պատճառով։ Այս խախտումները տառապանք են պարտադրել Սիրիայի ժողովրդին: Եվ այդ տառապանքն ավելի է սրվել անօրինական և անմարդկային պատժամիջոցների կիրառմամբ»։
Նա նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է պատրվակ լինի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը թուլացնելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է բոլոր անօրինական օտարերկրյա ռազմական ուժերը Սիրիայի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու վերաբերյալ Սիրիայի կառավարության օրինական պահանջին: Օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել Սիրիայի ներսում ահաբեկչական գործունեության համար»։
Իրվանին հավելել է. «Սիրիայում կայունություն կհաստատվի միայն այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը։ Այս նողկալի գործողությունները, ինչպիսիք են օգոստոսի 21-ին Դամասկոսի և շրջակա տարածքների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները, որոնք միտումնավոր թիրախ են դարձնում քաղաքացիական ենթակառուցվածքները, միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, ինչպես նաև լուրջ սպառնալիք են խաղաղության և կայունության համար»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Շարունակվող ագրեսիային դիմակայելու հարցում միջազգային հանրության անկարողությունը մտահոգիչ է»: