Իրանում իրականացվել է գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն
https://parstoday.ir/hy/news/iran-i204996-Իրանում_իրականացվել_է_գլխի_փոխպատվաստման_հաջող_վիրահատություն
Աշխարհում չորրորդ և Իրանում առաջին առաջին անգամ իրանցի բժիշկների ջանքերով գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն է իրականացվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 12:19 Asia/Tehran
  • Իրանում իրականացվել է գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն

Աշխարհում չորրորդ և Իրանում առաջին առաջին անգամ իրանցի բժիշկների ջանքերով գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն է իրականացվել։

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն՝ ընդհանուր վիրաբուժության մասնագետ և սրտանոթային վիրաբուժության գերմասնագետ Միթրա Հեսամի Մողադամն ասել է,-«Իրանում աննախադեպ և աշխարհում հազվադեպ վիրահատության ժամանակ 28-ամյա հիվանդը,որի   պարանոցի երակներն ամբողջությամբ կտրվել էին, առաջին անգամ վիրահատության է ենթարկվել երկրում»:

Հեսամի Մողադամը նշել է,-«Այս եզակի վիրահատությունը կատարվել է առանց սիրտ-անոթային պոմպի օգտագործման և միայն կիրառվել են պահող շունտեր: (Շունտը իրականում  խողովակ կամ անցք է, որն օգտագործվում է հեղուկները մի հատվածից մյուս հատված տեղափոխելու համար):

Աշխարհում այս վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է ընդամենը երեք անգամ, սակայն հիվանդը գիտակցության գալուց հետո չի կարողացել խոսել: Բայց հպարտություն է, որ Իրանում այս վիրահատությունն առաջին անգամ է կատարվել, և հիվանդը ուշքի գալուց հետո կատարյալ առողջական վիճակում է և կարողանում է խոսել։

Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով գիտական ​​և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես էլիտար և ակտիվ երիտասարդների կարևոր դերին, հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել: