Իրանում իրականացվել է գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն
Աշխարհում չորրորդ և Իրանում առաջին առաջին անգամ իրանցի բժիշկների ջանքերով գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություն է իրականացվել։
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն՝ ընդհանուր վիրաբուժության մասնագետ և սրտանոթային վիրաբուժության գերմասնագետ Միթրա Հեսամի Մողադամն ասել է,-«Իրանում աննախադեպ և աշխարհում հազվադեպ վիրահատության ժամանակ 28-ամյա հիվանդը,որի պարանոցի երակներն ամբողջությամբ կտրվել էին, առաջին անգամ վիրահատության է ենթարկվել երկրում»:
Հեսամի Մողադամը նշել է,-«Այս եզակի վիրահատությունը կատարվել է առանց սիրտ-անոթային պոմպի օգտագործման և միայն կիրառվել են պահող շունտեր: (Շունտը իրականում խողովակ կամ անցք է, որն օգտագործվում է հեղուկները մի հատվածից մյուս հատված տեղափոխելու համար):
Աշխարհում այս վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է ընդամենը երեք անգամ, սակայն հիվանդը գիտակցության գալուց հետո չի կարողացել խոսել: Բայց հպարտություն է, որ Իրանում այս վիրահատությունն առաջին անգամ է կատարվել, և հիվանդը ուշքի գալուց հետո կատարյալ առողջական վիճակում է և կարողանում է խոսել։
Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով գիտական և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես էլիտար և ակտիվ երիտասարդների կարևոր դերին, հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել: