Իրանի փոխարտգործնախարար. Քաղաքական ասպարեզում 13-րդ կառավարության գերակայությունը հարևանության քաղաքականությունն է
Օգոստոս 25, 2023 08:01 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանին հեռուստատեսային ծրագրում ասել է. «Քաղաքական դաշտում 13-րդ կառավարության ամենակարևոր հատկանիշը հարևանության քաղաքականությանը առաջնահերթություն տալն է»։
Բաղերի Քանին հավելել է. «Հարևանության քաղաքականությունն ԻԻՀ արտաքին քաղաքականության մեկնարկային կետն է»։
Նրա խոսքով. «Վերջին 2 տարիների ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության մոտեցման դիտարկումը վկայում է, որ արտաքին քաղաքականության մեջ կառավարության առաջնահերթությունը հարևանության քաղաքականությունն է»:
Պիտակ