Երևանում մեկնարկել է «Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i205070-Երևանում_մեկնարկել_է_Իրանի_ազատ_գոտիներ_ցուցահանդեսը
Երևանում օգոստոսի 25-ին մեկնարկել է «Իրանի ազատ գոտիները» ներդրումների և բիզնես հնարավորությունների ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2023 06:36 Asia/Tehran

Երևանում օգոստոսի 25-ին մեկնարկել է «Իրանի ազատ գոտիները» ներդրումների և բիզնես հնարավորությունների ցուցահանդեսը:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի նպատակն է խորացնել ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը և ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունները:

Իրանական ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսի շրւջանակում հանդիպումներ են ունեցել ԵԱՏՄ երկրների գործարարների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսում ներկայացված է գիտելիքահենք և արդյունաբերական ընկերությունների արտադրանքը, այդ թվում՝ սննդամթերք, գյուղատնտեսական ապրանքներ, շինարարության ոլորտում կիրառվող գործիքներ ու սարքավորումներ և նավթաքիմիական արտադրանք։

Ցուցահանդեսի նպատակն է ներգրավել կապիտալ՝ Իրանի ազատ առևտրի և հատուկ տնտեսական գոտիներում արդյունաբերությունը զարգացնելու և զբաղվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ընդլայնել համար։