Իրանից դեպի Արևմտյան Ասիայի երկրներ արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i205140-Իրանից_դեպի_Արևմտյան_Ասիայի_երկրներ_արտահանման_ծավալներն_աճել_են
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենն ասել է.-«Իրանից դեպի Արևմտյան Ասիայի երկրներ արտահանման ծավալներն այս տարվա առաջին չորս ամիսներին (իրանական 1402 թ.) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 14:08 Asia/Tehran
  • Իրանից դեպի Արևմտյան Ասիայի երկրներ արտահանման ծավալներն աճել են

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենն ասել է.-«Իրանից դեպի Արևմտյան Ասիայի երկրներ արտահանման ծավալներն այս տարվա առաջին չորս ամիսներին (իրանական 1402 թ.) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են»։

ԻՌՆԱ-ի կիրակի օրվա հաղորդման համաձայն՝ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆարզադ Փիլթանը 1402 թվականի առաջին չորս ամիսներին Իրանից դեպի արևմտյան Ասիայի երկրներ  արտահանման վիճակի մասին ասել է.-«Արևմտյան Ասիայի տարածաշրջանը  ներառում է Պարսիցծոցյան երկրները, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Թուրքիան, ընդորում Իրանի մաքսային ծառայության հրապարակած վիճակագրության համաձայն՝  1402 թվականի առաջին չորս ամիսներին, Իրանի արտահանումն այդ երկրներ կազմել է մոտ 20  միլիոն 850,000 տոննա՝ յոթ միլիարդ 230 միլիոն դոլար արժողությամբ»։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Արևմտյան Ասիայի  դեպարտամենտի գլխավոր տնօրենը հավելել է. -«Այսպիսով Իրանից դեպի արևմտյան Ասիայի երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արժեքային առումով մոտ երեք միլիոն դոլարի, իսկ կշռի  առումով մոտ երեք միլիոն 800 հազար տոննա  աճ են արձանագրել»։

Փիլթանը հավելել է. -«Երկրի արտահանման տեսակարար կշռի առումով Իրանի արտահանման մասնաբաժինը դեպի այդ երկրներ կազմել է երկրի ընդհանուր արտահանման շուրջ 45,4%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ուղեկցվել է մոտ 4,4% աճով»:

«Այս երկրներից Իրաքը, Թուրքիան և ԱՄԷ-ն՝ Չինաստանից հետո, այս ժամանակահատվածում եղել են երկրի արտահանման երկրորդ, երրորդ և չորրորդ ուղղությունները», նշել է Փիլթանը: