Օգոստոս 27, 2023 17:54 Asia/Tehran
  •  Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների ազատման գործընթացը մեկնարկել է.Իրանի խորհրդարանի պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է Իրաքում Իրանի արգելափակված գումարների ազատման գործընթացի մեկնարկի մասին։

Իրանի ակտիվներն իրաքյան բանկերում կազմում են մոտ 10 մլրդ դոլար, որոնց վճարումն Իրանին հետաձգվել է  ԱՄՆ-ի խափանարարության պատճառով։

Իրանի 13-րդ շրջանի կառավարության ջանքերի  և Իրաքի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում վերացվել են Իրաքում իրանական ակտիվների վճարման խոչընդոտները։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ  Շահրիար Հեյդարին անդրադառնալով Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների ազատման գործընթացի մեկնարկին, հավելել է.-«Իրաքի կառավարությունը համաձայնվել է տարբեր եղանակներով ապասառեցնել Իրանի  արգելափակված  ակտիվները»:

Հեյդարին նշել է, որ շարունակվում է նաև Հարավային Կորեայում արգելափակված գումարները երկիր վերադարձնելու գործընթացը։

Պիտակ