«Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով համաժողովի անցկացումը
«Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով համաժողովն անցկացվել է իրանցի պաշտոնյաների և հայաստանցի փորձագետների մասնակցությամբ։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ 2015 թվականին, և այս անդամակցությամբ Հայաստանն ուղղակիորեն հասանելիություն ունեցավ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներին,որտեղ առևտրաշրջանառությունը կազմում է մոտ երկու տրիլիոն դոլար:
Իրանի նախագահության գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության բաժնի տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն՝ «Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով համաժողովի սկզբում գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի առևտրի զարգացման գրասենյակի տնօրեն Սեյեդ Մոջթաբա Ղադամգահին և գիտության և տեխնոլոգիաների բաժնի արտահանումների տնօրեն Ռազիե Քոհանսալը բացատրություններ տվեցին գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի կառուցվածքի ու աջակցության և արտահանումների միջանցքի վերաբերյալ»: