«Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով  համաժողովի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i205190-Իրանի_Հայաստանի_Եվրասիայի_արտահանման_միջանցքը_թեմայով_համաժողովի_անցկացումը
«Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով  համաժողովն անցկացվել է իրանցի պաշտոնյաների և հայաստանցի փորձագետների մասնակցությամբ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 28, 2023 14:20 Asia/Tehran
  • «Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով  համաժողովի անցկացումը

«Իրանի, Հայաստանի, Եվրասիայի արտահանման միջանցքը» թեմայով  համաժողովն անցկացվել է իրանցի պաշտոնյաների և հայաստանցի փորձագետների մասնակցությամբ։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ 2015 թվականին, և այս անդամակցությամբ Հայաստանն ուղղակիորեն հասանելիություն ունեցավ   Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներին,որտեղ  առևտրաշրջանառությունը կազմում է մոտ երկու տրիլիոն դոլար: 

Իրանի նախագահության գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության բաժնի  տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն՝ «Իրանի, Հայաստանի, Եվրասիայի  արտահանման միջանցքը» թեմայով  համաժողովի սկզբում գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի առևտրի զարգացման գրասենյակի տնօրեն Սեյեդ Մոջթաբա Ղադամգահին  և գիտության և տեխնոլոգիաների բաժնի արտահանումների տնօրեն Ռազիե Քոհանսալը բացատրություններ տվեցին  գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի  կառուցվածքի   ու աջակցության և արտահանումների  միջանցքի վերաբերյալ»: