Իրանի առողջապահության նախարար. Առողջապահության ոլորտում Իրանը հաջող օրինակ է աշխարհում
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանը առողջապահական հաջող օրինակներից մեկն է աշխարհում»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ հանրապետությունում պահանջվող դեղերի ավելի քան 95 տոկոսն արտադրվում է երկրի ներսում, Իրանի առողջապահության նախարար՝ Բահրամ Այնոլլահին ասել է.«Իրանի բժշկական համակարգը բարձրակարգ է, ուստի առողջապահական զբոսաշրջության ոլորտում Իրանում բուժվել է խրոնիկական հիվանդություններով տառապող շուրջ մեկ միլիոն 200 հազար օտարերկրյա հիվանդ»:
Այնոլլահին հայտարարել է, որ Իրանը պատվաստանյութերի արտադրության ոլորտում ինքնաբավ է, և Իրանում արտադրվում է կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութ : Նա նշել է, որ այլ երկրների առողջապահության 35 նախարարների հետ բանակցություններում լավ մերձեցում է հաստատվել, կառավարության քաղաքականությունն է՝ ավելի շատ համագործակցել բարեկամ և հարևան երկրների հետ, և առողջապահության ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ այդ հարցում:
Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Առողջապահական դիվանագիտությունը մեծ ուժ է ստացել Covid-19 համաճարակից հետո, և առողջությունն ու առողջապահությունը կարևոր դեր են խաղում երկրների դիվանագիտության մեջ, քանի որ դրանք ընդհանուր առանցք են համարվում երկրների միջև: