Իրանի առողջապահության նախարար. Առողջապահության ոլորտում Իրանը հաջող օրինակ է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i205222-Իրանի_առողջապահության_նախարար._Առողջապահության_ոլորտում_Իրանը_հաջող_օրինակ_է_աշխարհում
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանը առողջապահական հաջող օրինակներից մեկն է աշխարհում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 08:46 Asia/Tehran
  • Իրանի առողջապահության նախարար. Առողջապահության ոլորտում Իրանը հաջող օրինակ է աշխարհում

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն ասել է. «Իրանը առողջապահական հաջող օրինակներից մեկն է աշխարհում»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ հանրապետությունում պահանջվող դեղերի ավելի քան 95 տոկոսն արտադրվում է երկրի ներսում,  Իրանի առողջապահության նախարար՝ Բահրամ Այնոլլահին ասել է.«Իրանի բժշկական համակարգը բարձրակարգ է, ուստի առողջապահական զբոսաշրջության ոլորտում Իրանում բուժվել է խրոնիկական հիվանդություններով տառապող շուրջ մեկ միլիոն 200 հազար օտարերկրյա հիվանդ»:

Այնոլլահին հայտարարել է, որ Իրանը պատվաստանյութերի արտադրության ոլորտում ինքնաբավ է, և Իրանում արտադրվում է կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութ : Նա նշել է, որ այլ երկրների առողջապահության 35 նախարարների հետ բանակցություններում լավ մերձեցում է հաստատվել, կառավարության քաղաքականությունն է՝ ավելի շատ համագործակցել բարեկամ և հարևան երկրների հետ, և առողջապահության ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ այդ հարցում:

Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Առողջապահական դիվանագիտությունը մեծ ուժ է ստացել Covid-19 համաճարակից հետո, և առողջությունն ու առողջապահությունը կարևոր դեր են խաղում երկրների դիվանագիտության մեջ, քանի որ դրանք ընդհանուր առանցք են համարվում երկրների միջև: