Էսլամի. Իրանը միջուկային գիտելիք է ձեռք է բերել՝ չնայած 20 տարվա դիվերսիաներին
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի միջուկային գիտելիքը, որը բոլոր արդյունաբերության շարժիչ ուժն է, ձեռք է բերվել չնայած վերջին 20 տարիների ըթնացքում այդ ջանքերին խոչընդոտելուն ուղղված սադրանքներին:
Իրանը, հենվելով ներքին մասնագետների կարողությունների վրա, խաղաղ նպատակներով կիրառում է միջուկային էներգիան և ապացուցել է, որ դրանի բացի այլ նպատակ չունի»:
Վերջին տարիներին Իրանի միջուկացյին գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական և հետազոտական կենտրոններին. Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք առաջիկայում մուտք կգործեն կլինիկական փորձարկման փուլ: Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։
Երեքշաբթի օրը Արևմտյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում 100 հազար խորանարդ մետր ջրամբարի շահագործման արարողության ժամանակ, Մոհամմադ Էսլամին ասել է. «Միջուկային գիտնականների սպանությունները, էմբարգոն, հոգեբանական գործողությունները, միջազգային կազմակերպությունների ճնշումները չեն կարող խանգարել միջուկային գիտելիքի ոլորտում Իրանի առաջընթացին»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Այսօր մեր կազմակերպությունն առաջիններից է ռադիոդեղամիջոցների արտադրությամբ։ Ծանր ջրի արտադրությունը երկրի տեխնոլոգիայի շարժիչ ուժն է: Էլեկտրոնային անցման ոլորտում նույնպես մեծ ձեռքբերումներ ունենք»:
Էսլամին նշել է. «Իրանի միջուկային գործունեության ոչ խաղաղասիրական բնույթի մասին պնդումների պատճառն այն է, որ որ միջուկային էներգիան գիտության և տեխնոլոգիայի առաջնահերթությունն է, և միջուկային էներգիան չօգտագործելու դեպքում նավթաքիմիական, պողպատի, սննդի, ցելյուլոզայի և այլ ոլորտների աշխատանքը կարող է դադարեցվել»: